Մահացել է ռոք-երաժիշտ, կոմպոզիտոր, կինոռեժիսոր, «Ոստան հայոց» ռոք-խմբի հիմնադիր Արեգ Նազարյանը: «Ոստան հայոցը» հայկական ռոք-երաժշտության «երրորդ ալիքի» ամենահայտնի ներկայացուցիչն է: Հիմնվել է 1986-ին, կարճ ժամանակում մեծ ճանաչում է վաստակել` դառնալով 80-ականների ազգային շարժման հիմնադիրներից մեկը: Թողարկել է «Զարթնիր, որդյակ», «Քիմերներ» ալբոմները: Խմբի անդամներն են Հովհաննես Կուրղինյանը (վոկալ), Արեգ Նազարյանը (բաս կիթառ), Դավիթ Մուշեղյանը (կիթառ), Լևոն Հախվերդյանը (հարվածային):
«Ոստան հայոցի» գործունեության հիմքում հայրենասիրությունն էր, ինչն ուղղակիորեն երաժշտությունից վերածվեց պատերազմական գործողությունների: Ես և Հովհաննես Կուրղինյանը մեկնեցինք ռազմաճակատ»,- «Իրատեսի» հետ զրույցում ասել էր Արեգ Նազարյանը:
«Կիլիկիա» նավի ճամփորդությունը, որի մասնակիցն ու նավապետի օգնական է եղել ինքը, համարում էր «Ոստան հայոցի» շարունակությունը: Ասում էր. «Երկիր սիրելը, հող սիրելը ոչ մի կապ չունեն քաղաքականության հետ: Իսկ ես իմ երկիրը սիրում եմ ու կարող եմ կրկնել դա անվերջ»:
Արեգ Նազարյանին հուղարկավորելու են Եռաբլուրում: